Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 13,2000 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարար Ռոլանդ Շառոյանը հեռացվել է ՀՅԴ-ի շարքերից։ Կուսակցությունը նրան առաջարկել էր ձեռնպահ մնալ դարձյալ նախարարի պաշտոնը ստանձնել, իսկ պրն Շառոյանը չէր համաձայնել՝ կարեւորելով սկսած ծրագրերի շարունակումը։ ՈՒՇԱՑՈՂԸ ՄԵՐ ՏԱՆ ՇԵՄԻՆ Հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի էր ունեցել միջադեպ Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Քոլեյնիի եւ ավիացիոն անվտանգության աշխատակիցների միջեւ։ Թռիչքահրապարակում ազատ տեղաշարժվել չի կարելի, մինչդեռ դեսպանը, տեխնիկական պատճառներով չվերթից ուշացող ինքնաթիռից դուրս գալով, մոտեցել էր օդանավակայանի ծառայողական մուտքին։ Եվ երբ անվտանգության աշխատակիցները զգուշացրել էին զոնան անցնելու անթույլատրելիության մասին՝ ընդդիմացել էր նրանց։ Տեղի էր ունեցել քաշքշոց, հրմշտոց, որի առիթով էլ ուրբաթ օրը Իրանի դեսպանատունը բողոք է ներկայացրել։ Այժմ ստեղծվել է դեպքը հետաքննող հանձնաժողով, որը համալրված է համապատասխան նախարարությունների փոխնախարարներով։ ԱԳՆ-ն այս առիթով մեկնաբանություններ չարեց, իսկ դեպքի մանրամասները ճշտելու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան Հայաստանում Իրանի դեսպանատնից միայն պատասխանեցին. «Եթե որոշենք որեւէ քայլի դիմել՝ ձեզ անպայման տեղյակ կպահենք»։ ԻՄԱՆԱԼ-ՉՀԱՅՏՆԵԼ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ լրագրողներին նետված այն կշտամբանքի առիթով, թե «Դուք մոռանում եք, որ գոյություն է ունեցել հոկտեմբերի 27»՝ պատգամավորներից մեկն ասաց. «Առաջին հերթին ինքն է այդ մասին մոռացել եւ եթե ինչ-որ մարդիկ կան, որ հոկտեմբերի 27-ի մասին հիշում են՝ լրագրողներն են»։ Իսկ պրն Մարգարյանի այն պնդման առնչությամբ, թե ինքը գիտի այս ճգնաժամային վիճակից դուրս գալու ձեւերը, պատգամավորը նկատեց. «Բա որ գիտեր, ինչո՞ւ Արամ Սարգսյանին չէր ասում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել