Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 10,2000 00:00

Ռաֆայել Ղազարյանը «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության վերաբերյալ պաշտոնական վարկածին զարմանալիորեն համապատասխան կարծիք արտահայտեց ռոմանտիկ ակադեմիկոսը: Ըստ նրա, խորհրդարանում սպանդը կազմակերպած ահաբեկիչները պարզապես ռոմանտիկներ են /հավանաբար, իր նման/: Իշխող «դուետի» բազմաթիվ խոսնակներից մեկն այդպիսով երկու նապաստակ է խփում՝ ակնարկելով, թե. ա/ ահաբեկիչների հետեւում ոչ ոք չկար եւ բ/ սպանությունները, ընդհանուր առմամբ, «բարի նպատակներ» էին հետապնդում: Իսկապես, պրն Ղազարյանի «շեֆերի» համար այդ «ռոմանտիզմի» հետեւանքները չափազանց բարենպաստ էին: ՀՀ կառավարությունը «Էշ մի սատկի, գարուն կգա»՝ այդպիսի ռոմանտիկ սկզբունքով էր ղեկավարվում մեր կառավարությունը՝ խոստանալով մինչեւ 2003 թվականը կրկնապատկել բյուջետային աշխատավարձերն ու թոշակները: Իմ կողմից էլ ես խոստանում եմ, որ ուղիղ 60 տարի հետո պահեստապետ Մուրադը կնվագի Պագանինիի բոլոր կապրիսները: Եթե 2003 թվականին այս կառավարության անդամներից որեւէ մեկը մնա իր պաշտոնին, ապա նա հանգիստ կարող է հիշյալ խոստման չկատարումը բացատրել «նախորդ իշխանության թալանով» եւ «հոկտեմբերի 27-ով»: Արամ Սարգսյանը ԼՂՀ-ի գլխավոր պաշտպանը, սոցիալ-դեմոկրատներին հատուկ նուրբ ռոմանտիզմ դրսեւորելով, կարծիք հայտնեց, թե քննարկումը ավելի արդյունավետ կլինի, եթե մենք բացառենք ԼՂՀ-ի անկախությունից ավելի ցածր կարգավիճակի քննարկում: Հետաքրքիր է, եթե մենք ճանաչում ենք ԼՂՀ-ն որպես անկախ երկիր, ապա էլ ինչ ենք ընդհանրապես պատրաստվում քննարկել թե Հայաստանի ներսում եւ թե Ադրբեջանի հետ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել