Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հունիս 10,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Հայաստանը պետք է տնտեսապես զարգանա, հզոր բանակ ունենա։ Ես կարծում եմ, որ ի վիճակի եմ այդ խնդիրները լուծել»։ ՆԱԽՈՐԴ Մեր երեկվա վիկտորինայի պատասխանը ճիշտ գուշակեց եւ դրամական մրցանակը ստացավ Նաիրա Մարտիրոսյանը, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակից է, բայց գտնվում է ֆիզարձակուրդում։ Հայաստանի հանրապետական կուսակցության լուսահոգի առաջնորդ Աշոտ Նավասարդյանն էր 1997-ի օգոստոսի 22-ին հայտարարել, թե պետք է առաջխաղացման ծրագիր կազմվի Կիրովաբադն ու Բաքուն գրավելու եւ Ադրբեջանի պետությունը վերացնելու վերաբերյալ։ Ինչպես համոզվեցինք, ՀՀԿ-ի հաջորդ նախագահի ղեկավարած կառավարության ծրագրում այդ նպատակները տեղ չգտան։ Շեղվե՛լ, մոռացե՛լ են հանրապետականներն իրենց հիմնադրի պատվիրանները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել