Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հունիս 10,2000 00:00

ՆԱԽ ԱԼԻԿԻՆ, ՀԵՏՈ՝ ՍՅԱՄՈՅԻՆ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, նախնական պայմանավորվածություն կա, ըստ որի ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի մահափորձը կազմակերպելու եւ պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Սամվել Բաբայանի պաշտպանությունը դատաքննության փուլում ստանձնելու է հայտնի փաստաբան Ռուբեն Սահակյանը, որի վերջին հայտնի պաշտպանյալը հանցակազմի բացակայության հիմքով արդարացված Ալեքսան Հարությունյանն էր։ ՅԱՐԱԼՈՎԻ ՊԱՇՏՈՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ «Մեր աղբյուրների հավաստմամբ, ի տարբերություն ՀԺԿ-ի, ՀՅԴ-ն ինքն է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնի համար լոբբինգ սկսել։ Թե հատկապես ո՛ւմ թեկնածությունն է փորձում առաջ մղել ՀՅԴ-ն, մեզ առայժմ չհաջողվեց պարզել»,- երեկ գրել էր «Հայկական ժամանակը»։ «Առավոտին» հայտնի է այդ թեկնածուն՝ դաշնակցական Գագիկ Սաֆարյանն է, որը ամիսներ առաջ ուշադրություն գրավեց իր աղմկոտ ձերբակալությամբ եւ Աբովյան պողոտայի վրա գտնվող «Ավիատրանս» շքեղ հյուրանոցի սեփականատերն է։ ԲՈԼՈՐԻՆ ԷԼ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՐ Իր վերջին ասուլիսում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ակնարկել էր, թե ԱԺ անցնելու համար մի կուսակցություն օգտագործել է իր ֆինանսական հզոր լծակները, մյուսը՝ իշխանական լծակները, երրորդը՝ բանակի ու նաեւ ԼՂՀ-ում գտնվող մեր զինվորների վրա գործադրվող ճնշման միջոցով։ Վերջինիս առնչությամբ մամուլում մեկնաբանվել էր, թե պրն Սարգսյանը նկատի ունի «Իրավունք եւ միաբանությանը»։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե այդ մեկնաբանությունը ճշգրի՞տ էր, թե՞ ինքը գուցե նկատի ուներ «Միասնությանը» կամ մեկ ուրիշի. «Ե՛վ, ե՛ւ, ե՛ւ»,- պատասխանեց պրն Սարգսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել