ԵԿՄ քաղաքական թեւի ու «Հայաստան» պատգամավորական խմբի հենքի վրա կստեղծվի նոր կուսակցություն։ Սակայն հակառակ մամուլում տեղ գտած պնդումների՝ այն կկոչվի ոչ թե «Հայաստան», այլ՝ «Հանրապետություն»։ Վերջինս, սակայն որեւէ առնչություն չունի «նախկինների» համանուն խմբակցության հետ։ Նախաձեռնող խումբն առայժմ աշխատում է կուսակցության ծրագրի մշակման ուղղությամբ։