Պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հարցրեց, թե նախագահը կառավարության ծրագրի՞ց է եզրակացրել, որ սոցիալ-տնտեսական հարցերի մասին խոսելիս քաղաքական գործիչները նվնվում են։ «Ինձ թվում է սա նվնվոց չի»,- ասաց Անդրանիկ Մարգարյանը։ Մենք էլ ենք վարչապետի կարծիքին, եթե հաշվի առնենք, որ նրա խոսելը ավելի շատ մռմռոցի է նման։