«Մեր աղբյուրների հավաստմամբ, ի տարբերություն ՀԺԿ-ի, ՀՅԴ-ն ինքն է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնի համար լոբբինգ սկսել։ Թե հատկապես ո՛ւմ թեկնածությունն է փորձում առաջ մղել ՀՅԴ-ն, մեզ առայժմ չհաջողվեց պարզել»,- երեկ գրել էր «Հայկական ժամանակը»։ «Առավոտին» հայտնի է այդ թեկնածուն՝ դաշնակցական Գագիկ Սաֆարյանն է, որը ամիսներ առաջ ուշադրություն գրավեց իր աղմկոտ ձերբակալությամբ եւ Աբովյան պողոտայի վրա գտնվող «Ավիատրանս» շքեղ հյուրանոցի սեփականատերն է։