«Առավոտի» երեկվա համարում հրապարակված «Сам сембе պատվավոր» լուրի առնչությամբ մեզ հայտնեցին, թե Գորիսի քաղաքապետ Համլետ Մկրտչյանը ոչ թե ավագանու որոշմամբ էր իր ղեկավարած քաղաքի պատվավոր քաղաքացի դարձել, այլ, օրենքի համաձայն, ավագանին սահմանել էր միայն համայնքի պատվավոր անդամի կոչում շնորհելու կարգը։ Նաեւ ճշտել են, որ Գորիսի 15 ավագանիներից ոչ թե 3-ն են պրն Մկրտչյանի եղբայրները, ինչպես նշել էինք մենք, այլ՝ երկուսը։ Եվ նրանցից ոչ մեկը տեղ չէր գտել այն հանձնաժողովում, որը (արդեն նախկի՞ն) քաղաքապետին Գորիսի պատվավոր քաղաքացի էր հռչակել։
Սեփ. լր.