Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 09,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Իմ կարծիքով, Հայաստանն այնպիսի քաղաքականություն պիտի վարի, որի նպատակն այդ սպառնալիքը վերացնելը պետք է լինի։ Իսկ դա Ադրբեջանի պետականությունն է։ Իբրեւ պետություն, Ադրբեջանը պիտի վերանա։ Որեւէ խոսք լինել չի կարող գրավյալ տարածքների վերադարձման կամ Ղարաբաղի անկախության ճանաչման մասին։ Այս ամենն, իմ կարծիքով, նահանջի տարբեր դրսեւորումներ են։ Կարծում եմ՝ պետք է կազմվի մի ծրագիր, որը ոչ թե զիջումների, այլ ընդհակառակն՝ առաջխաղացումների բնույթ պիտի ունենա։ Խոսքն ինչպես Կիրովաբադի, այնպես էլ Բաքվի գրավման մասին է»։ ՆԱԽՈՐԴ Հերթական անգամ դրամական մրցանակը մնում է «Առավոտի» խմբագրությունում, քանի որ որեւէ մեկը չգուշակեց, թե նախկինում Վարդան Օսկանյանի կողմից Տեր-Պետրոսյանի մոտեցումների միակ ճշմարիտ լինելը հիմնավորելու եւ հետո 180 աստիճանով շուռ գալու մասին ասել էր ոչ այլ ոք, քան այժմ կառավարությունում նրա գործընկեր Դավիթ Վարդանյանը՝ 1998-ի մարտի 4-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել