Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 09,2000 00:00

ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՊԱՏԻՎ ԱՐԵՑԻՆ Կառավարության նիստում քննարկվել է Գորիսի քաղաքապետ Համլետ Մկրտչյանին աշխատանքից հեռացնելու հարցը։ Որոշում է կայացվել «Գորիսի պատվավոր քաղաքացուն» հեռացնել զբաղեցրած պաշտոնից։ Տարածքային կառավարման նախարար Լեոնիդ Հակոբյանը խիստ պրակտիկ մոտեցում է հանդես բերել եւ հենց տեղում արդեն քաղաքապետի թափուր տեղի ընտրությունների համար գումարի հարցն է բարձրացրել։ Իսկ նախագահ Քոչարյանն էլ փայլել է իրատեսությամբ. «Բա որ նորից ինքը վերընտրվի՞»։ Այդ պահին Սյունիքի մարզպետի նյարդերը տեղի են տվել. «Էդ ժամանակ ինձ գործից կհեռացնեք»։ Պատկերացնո՞ւմ եք, որքան լարված պայքար է սպասվում Գորիսում։ ՌՈԲԵՐՏԸ ԼԵՎՈՆ ԿԴԱՌՆԱ՞… Ըստ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի՝ «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» կազմկոմիտեի երեկվա հրավիրված կոնֆերանսում ունեցած ելույթի՝ ժամանակին Արեւմուտքը շահագրգռել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, ընդ որում՝ «անձնապես», որ նա համաձայնվի Ղարաբաղի գործարքին։ Ակադեմիկոսը ոչ մի կերպ չէր ուզում հավատալ, որ այսօր նույն աշխատանքներն Արեւմուտքը տանում է Ռոբերտ Քոչարյանի հետ. «Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն էլ Լեւոնի նման ստիպված կլինի հեռանալ»,- հույսը չէր կորցնում պրն Ղազարյանը։ ԱՐԱՐԱՏԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԵԿՄ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, թե արդեն մի քանի ամիս կազմակերպության Արարատի մարզի մասնաճյուղը, ըստ էության, որեւէ առնչություն չունի ԵԿՄ-ի հետ։ Հայտնի է, որ Արարատի երկրապահները դեռ մի քանի ամիս առաջ հրապարակայնորեն դժգոհություն էին հայտնել ԵԿՄ-ի ղեկավարների պահվածքի առիթով։ Նույն աղբյուրները վստահեցնում են, որ արարատցի երկրապահները չեն մասնակցում ԵԿՄ որեւէ նախաձեռնության, թեեւ կազմակերպությունից անջատվելու մասին հայտարարություն չեն արել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել