ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ինձ անհանգստացնում է, որ այդ նույն Վարդան Օսկանյանը, որն այդպես հիմնավորում էր Տեր-Պետրոսյանի մոտեցումների միակ ճշմարիտ լինելը, այն մարդկանցից մեկն էր, որ փորձագիտական մակարդակով տիրապետում էր հակամարտության կարգավորման նրբություններին, այժմ, փաստորեն 180 աստիճանով շուռ է եկել եւ ինչ-որ մեկնաբանություններ է ներկայացնում»։ ՆԱԽՈՐԴ «Բնական է, որ եթե որպես կուսակցական այր ես հանդես գալիս՝ այն ազատությունը չես կարող ունենալ, որը կարող էիր ունենալ ուղղակի անհատապես» պնդումը 1997-ի օգոստոսին կատարել էր Կիմ Բալայանը։ Ցավոք, որեւէ մեկը ճիշտ չէր գուշակել դաշնակցական այդ մեծ գործչին, որ նախընտրական իր վերջին բոլոր հարցազրույցներում գրեթե որպես սեփական արժանիք էր ներկայացնում այն, թե Վանո Սիրադեղյանն իբր իր դեմ մահափորձ է կազմակերպել։