ՄԵԿ ՑՈՒՑՈՒՄՈՎ ԵՐԵՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, իր ցուցմունքներից հանկարծակի հրաժարվել է ոչ միայն Նաիրի Հունանյանը, այլեւ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում՝ նաեւ Կարեն Հունանյանն ու Էդվարդ Գրիգորյանը։ Տարբեր մեկուսարաններում պահվող մեղադրյալների այս համերաշխ գործողությունն այլ կերպ, քան որոշակի ուղղորդմամբ՝ հնարավոր չէ բացատրել։ ԱՐԺԱՆԻ՞ ԷՐ… «Անշուշտ, հասարակության մեջ կա մի խավ, որի սիրտը հովացավ հոկտեմբերի 27-ից հետո, որ վերջապես արյուն տեսավ։ Եվ նրանք Նաիրիի խմբին համարում են ազգային հերոսներ։ Այդպիսի մեկի անուն-ազգանունը ես գիտեմ. մանկավարժական ինստիտուտում լեզվի-գրականության դասախոս է՝ Աբովյան Սուրեն։ Նա իր խմբի մոտ հայտարարել է, թե Նաիրիի խումբն ազգային հերոս է»։ Այս լուրը մեզ ասաց Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը։ Կարդացեք 3-րդ էջում։ ՈՎ ՄԻՋՆՈՐԴԻ, ՈՎ ԴՐԱ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ «Հայոց աշխարհը» տեղեկացրել էր, թե «Ստինգերների» գործով կալանավորվածներից մեկին ազատ են արձակել։ Զինդատախազությունից «Առավոտին» հայտնեցին, որ բազմաթիվ հիվանդություններով տառապող այդ անձնավորության՝ Զ. Կոստանյանի, խափանման միջոցը փոխելու համար իրենց ԱԺ 5 պատգամավորներ էին միջնորդել՝ Գագիկ Մելիքյանը, Ստեփան Բարսեղյանը, Արթուր Բաղդասարյանը, Ալեքսան Պողոսյանը ու նաեւ… ՀՅԴ խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը։ Այնպես որ, «Հայոց աշխարհը» կարող էր առնվազն վերջինից ճշտել, թե ինչու է ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել։ Կարդացեք էջ 2։ հԸԾ հժըժ ՊԱՏՎԱՎՈՐ Գորիսի քաղաքապետ Համլետ Մկրտչյանը վերջերս ավագանու որոշմամբ (որի անդամներից 3-ն իր եղբայրներն են) ինքն իրեն հռչակել է Գորիսի պատվավոր քաղաքացի։