Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 07,2000 00:00

ԻՐԱՊԱՇՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ «Դժուար է գործել խմբաւորումներու եւ ղեկավարներու հետ որոնք կը շարժին զգացական ու մենամոլական դրդումներով եւ պատրաստ են տագնապները տանելու մինչեւ անոնց ամէնէն ծայրայեղ հանգրուանը, առանց հաշիւ ընելու թէ այդպիսի ծայրայեղութեան մը անդրադարձը ինչ կրնայ ըլլալ երկրին ճակատագրին վրայ։ ՀՀՇ-ն այդպիսի խմբաւորում մըն է. Լեւոն Տէր-Պետրոսեանը՝ աւելի նուազ չափով. անոր վարքագիծին մէջ յաճախ երեւան կու գայ իրապաշտութեան հանգրուան մը, ինչ որ կը փրկէ իր քաղաքականութիւնը»,- նշել էր ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ Եր-վանդ Ազատյանը 1992-ին կազմած իր տեղեկագրում: Կարդացեք էջ 3: ՀԻՆ ԼՈՒՐ 1994-ի դեկտեմբերին Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետն էին հարցրել տարածքների փոխանակման՝ Պոլ Գոբլի ծրագրի վերաբերյալ։ Նախկին իշխանավորներից մեկի փոխանցմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել էր. «Հեռանկարի առումով Մեղրին Ղարաբաղի հարցից առավել կարեւոր է»։ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԵՆ ՆՈՐ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ «Առավոտի» ունեցած տեղեկությունների համաձայն, «Միասնությունից» դուրս գալու տրամադրվածություն ունեն նաեւ մի շարք պատգամավորներ, որոնք չեն անդամակցում ոչ ՀԺԿ-ին, ոչ ՀՀԿ-ին, բայց որոնց թեկնածությունն ընտրությունների ժամանակ պաշտպանել էր դաշինքը։ Անհրաժեշտ 10 հոգին լրանալու դեպքում նրանք մտադիր են նոր խումբ ձեւավորել։ ՕՐՎԱ ՀԵՐՈՍԸ Այսօր Հայաստան է ժամանելու HTB հեռուստաընկերության «Օրվա հերոսն առանց փողկապի» հաղորդման վարող Իրինա Զայցեւան։ Նա պիտի հաղորդում պատրաստի Ռոբերտ Քոչարյանի մասին։ Այս հեռուստալրագրողի հյուրերն են եղել Լուկաշենկոն, Ռուցկոյը, Ալիեւը։ Ի դեպ, նման հեղինակավոր հաղորդմանը հյուրընկալվելը, ըստ իրազեկների, Ադրբեջանի նախագահին տասնյակ հազարավոր դոլարներ է արժեցել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել