Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 06,2000 00:00

ԱԶՆԱՎՈՒՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ Մայիսի 17-ին փարիզյան «Հառաջ» թերթը տպագրել է հարցազրույց Շառլ Ազնավուրի հետ: Ներկայացնում ենք այդ հարցազրույցից երկու դրվագ: Մեջ ենք բերում Շառլ Ազնավուրի խոսքերը՝ արեւելահայերեն փոխադարձված: «Երկիր է, ուր նախարարներ կան, որոնք ուրիշ որեւէ երկրի մեջ գոյություն չունեն: Ամեն մեկը ձեռքը գցել է մի ճյուղի վրա: Մեր գործը կաթի հետ է, ուրեմն կաշխատենք կաթի նախարարի հետ: Գործատունը մենք բացեցինք, այնպես են անում, որ կարծես թե իրենցն է: Բայց ոչինչ չեն բերում, ոչինչ չեն անում: Լճացած երկիր է: Ավելի քան մեկ միլիոն մարդ մեկնել է Հայաստանից: Ուրեմն, ի՞նչ է իրենց ուզածը՝ որ երկիրն այլեւս գոյություն չունենա՞»: «Ներկա նախագահին չեմ հանդիպել: Չեմ իմանում, ինչ հեռանկարներ ունի Հայաստանի համար: Նախորդի հետ ամեն ինչ հանգիստ էր ընթանում: Անկեղծորեն, չեմ իմանում, ինչ կարելի է անել, ծրագրերին ծանոթ չեմ: Երբ իր ծրագրի մասին խոսում եմ, ակնկալում եմ մարդասիրական, օգնության ծրագիր: Երբ իրեն հանդիպեմ, անպայման մի օր պիտի հանդիպեմ, պիտի մի բան ասեմ, որ պետք չունեի ասելու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հարկ է իրականությունը տեսնել, չի կարելի թողնել, որ ժողովուրդը անոթի մեռնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել