Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 03,2000 00:00

Հայ ժողովուրդը Հոգեւոր զարթոնքի նոր աստիճանի ենք հասել մենք բոլորս՝ կազմակերպելով հերթական վերաթաղումը: Անզեն աչքով է երեւում, թե որքան է այդ միջոցառումից հետո բարձրացել ժողովրդի հայրենասիրական ոգին: Ուստի, հուղարկավորական տոնախմբությունների գեղեցիկ ավանդույթը շարունակելու նպատակով, առաջարկում եմ դրանք դարձնել ամենամսյա՝ Հայաստան բերելով Րաֆֆու, Սայաթ-Նովայի /եթե կա/, Պետրոս Դուրյանի, Արշակ Չոպանյանի եւ այլոց աճյունները: Մեր ռազմավարական գործընկերությունը ամրապնդելու համար առաջարկում եմ նաեւ համատեղ վերաթաղել ռուս զորավար Անտոն Դենիկինի աճյունը: Գագիկ Ջհանգիրյանը Խոշոր առաջընթաց է արձանագրել «հոկտեմբերի 27-ի» բացահայտման գործում զինդատախազ Ջհանգիրյանը: Քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխության ճնշման տակ նրան հաջողվել է պարզել, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատը որեւէ կապ չունի այդ ոճրագործության հետ: Այդպիսի դատախազներով նախագահի խորհրդականի, իսկ հետո նաեւ՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղը՝ Նաիրի Հունանյանի համար, կարծես թե, ապահովված է: Բացառված չէ, որ Նաիրիին պարգեւատրեն Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Հմայակ Հովհաննիսյանը Բուռն առաջընթաց է գրանցել պաշտոնական «ագիտպրոպը»՝ ի դեմս ՀԺԿ քաղաքական քարտուղարի: Վերջինիս ոգեշունչ ելույթն՝ ընդդեմ «ռեւանշիստների հետույքների», «քաղաքական ստրիպտիզի», «պետականադավ ուժերի» եւ «քայքայիչ քարոզչության», հին ժամանակների նկատմամբ կարոտախտային զգացմունքներ առաջացրեց: Եվ ոչ միայն՝ կոմունիստական: Հիշո՞ւմ եք, կար այդպիսի քաղաքագետ, որը սիրում էր նախորդ նախագահին ինքնամոռաց սիրով եւ պատրաստ էր բզկտել ցանկացած մարդու, որը նախագահի աչքի վրա ունք կնկատեր: Եղիա Նաճարյան էր նրա անունը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել