Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 03,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արել հետեւյալ հայտարարությունը. «Մեր պետության զարգացման ուղղությունն էականորեն փոխվել է, եւ այլեւս նշաններ չկան, որ մենք իրոք շարժվում ենք դեպի իրավական, ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակարգով պետություն։ Լուրջ մտավախություններ կան (եւ դրանք օրըստօրե ավելի են ամրապնդվում), որ մենք գնում ենք ասիական պետություն դառնալու ճանապարհով»։ ՆԱԽՈՐԴ Եթե մենք առաջարկած լինեինք գուշակել, թե ո՞ր գործիչն է ասել՝ «ո՞վ է այն տղամարդը», «մոսկաներ», «քաղաքական թափոններ»՝ անմիջապես կկռահեին պատասխանը։ Իսկ «Եթե ինքներս մեզ չուտենք, մեզ ոչ ոք չի ուտի» արտահայտությունը մեր ընթերցողները վերագրել էին է՛լ Վազգեն Սարգսյանին, է՛լ Վանո Սիրադեղյանին, է՛լ Արտաշես Գեղամյանին, է՛լ Աշոտ Բլեյանին։ Մինչդեռ դա ասել է դարձյալ Ռոբերտ Քոչարյանը՝ 1998-ի մարտին։ Եվ քանի որ ոչ ոք չէր գուշակել այդ հանճարեղ մտքի հեղինակին՝ մեզ մնում է այդ միտքը վերափոխել այսպես. «Եթե մենք մեր մրցանակը չուտենք՝ ոչ ոք այն չի ուտի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել