Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 03,2000 00:00

ՆԱՄԱԿ, ՆԱՄԱԿ… Հրապարակվել էին լուրեր, թե Նաիրի Հունանյանը նամակ է ուղղել Ռոբերտ Քոչարյանին, որտեղ շարադրել է մասնավորապես այն անձանց անունները եւ նրանց մեթոդները, որոնցով իրեն ստիպել էին ցուցմունքներ տալ։ «Առավոտը» նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին խնդրեց պարզաբանել, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը ստացե՞լ է այդ նամակը. «Ճիշտ է, որ Նաիրի Հունանյանը նույն բովանդակությամբ դիմում է գրել ե՛ւ նախագահին, ե՛ւ ՀՀ գլխավոր դատախազին։ Որից հետո գլխավոր դատախազը, նախագահի հանձնարարությամբ, հանդիպել եւ զրուցել է Նաիրի Հունանյանի հետ»։ ԾԱԾՈՒԿ ԿՇՏԱՄԲԱՆՔ Կառավարության մայիսի 25-ի նիստում ընդունվել էր որոշում, ըստ որի՝ Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկի հիշատակը հավերժացնելու համար, Եռաբլուրում հուշահամալիրի կառուցման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 74 մլն դրամ։ Այս առնչությամբ Վազգեն Սարգսյանի հարազատները տեղեկացրել են, որ նրա եղբայրներն ու ընտանիքը «ե՛ւ իրենց եղբոր, ե՛ւ Անդրանիկի շիրիմների հետ կապված ողջ աշխատանքն իրենք են ստանձնել՝ կառավարություն մուծելով (՞) 40 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ թե հետագայում կառավարությունը լրացուցիչ համալիր կկառուցի, թե ոչ՝ դա կառավարության խնդիրն է»։ ԻՆՉԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԷՐ ԱՊԱՑՈՒՑԵԼ Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Արտակ Հարությունյանի որոշմամբ, կարճվել է նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի վերաբերյալ գործի մասը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Վերացվել է նաեւ Ալեքսան Հարությունյանի նկատմամբ խափանման միջոցը, որը քաղաքից չբացակայելու ստորագրությունն էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել