Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 03,2000 00:00

ԵՐԲ ՄՈՒՍԱՆԵՐԸ ԵՐԳՈՒՄ ԵՆ Նախկին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն այս օրերին Հայաստանում է եւ մտադիր է հանդիպել ներկա եւ նախկին մի շարք պաշտոնյաների։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե փորձելո՞ւ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին։ «Դե, նախագահը զբաղված մարդ է,- պատասխանեց պրն Լիպարիտյանը։- Մարդը ջազ է լսում, ես իրեն խանգարե՜մ, Ղարաբաղի մասի՜ն խոսեմ»։ Կարդացեք էջ 3։ ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՎԱՏ ԱՅՑԵԼՈՒԻՆ Երեկ երեկոյան տասնյակ ոստիկաններ նախապատրաստում էին նախագահ Քոչարյանի այցը «Պապլավոկ»։ Սրճարանի մերձակա մայթը կողմնակի ավտոմեքենաներից մաքրելու փութաջանությամբ նրանք պահանջեցին հեռու քշել այնտեղ ավելի վաղ հայտնված Արկադի Վարդանյանի ջիպը։ «Պապլավոկի» աշխատակիցներից մեկը այդ մասին հայտնեց Արկադի Վարդանյանին։ Վերջինիս հապաղումը կարող էր նաեւ թանկ նստել սրճարանի աշխատակցի վրա. քաջարի իրավապահները բռնեցին նրա թեւերը եւ տարան։ Աշխատակիցը հասցրեց դեպի մայթ շպրտել ավտոմեքենայի բանալին, մեքենան հեռացրին։ Բարեխոսող գտնվեց, եւ բարեբախտաբար մարդուն չձերբակալեցին։ … Շուրջ մեկ ժամ իրավիճակը վերահսկելուց հետո ոստիկանները հեռացան։ Նախագահը չեկավ։ ԱՍԱ՛, ՀԱՅԵԼԻ ՍԻՐԵԼԻ՝ Ո՞Վ Է ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏ ԻՆՁՆԻՑ ԱՎԵԼԻ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն գրանցվելու հայտ ներկայացրած «Կայունություն» խմբի առնչությամբ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Նրանք, ովքեր ցանկանում են ստանձնել այդ դերը, պետք է հաստատեն, որ իրենք այս գաղափարախոսությունը կրողն են։ Թող «Կայունության» այդ տղաները չնեղանան մեր գնահատականներից։ Մենք ընդամենը ճշմարտությունն ենք ասում։ Հայելու մեջ որ նայեն՝ կտեսնեն, որ մենք ճիշտ ենք»։ Կարդացեք էջ 4։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել