Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն գրանցվելու հայտ ներկայացրած «Կայունություն» խմբի առնչությամբ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Նրանք, ովքեր ցանկանում են ստանձնել այդ դերը, պետք է հաստատեն, որ իրենք այս գաղափարախոսությունը կրողն են։ Թող «Կայունության» այդ տղաները չնեղանան մեր գնահատականներից։ Մենք ընդամենը ճշմարտությունն ենք ասում։ Հայելու մեջ որ նայեն՝ կտեսնեն, որ մենք ճիշտ ենք»։