Երեկ երեկոյան տասնյակ ոստիկաններ նախապատրաստում էին նախագահ Քոչարյանի այցը «Պապլավոկ»։ Սրճարանի մերձակա մայթը կողմնակի ավտոմեքենաներից մաքրելու փութաջանությամբ նրանք պահանջեցին հեռու քշել այնտեղ ավելի վաղ հայտնված Արկադի Վարդանյանի ջիպը։
«Պապլավոկի» աշխատակիցներից մեկը այդ մասին հայտնեց Արկադի Վարդանյանին։ Վերջինիս հապաղումը կարող էր նաեւ թանկ նստել սրճարանի աշխատակցի վրա. քաջարի իրավապահները բռնեցին նրա թեւերը եւ տարան։ Աշխատակիցը հասցրեց դեպի մայթ շպրտել ավտոմեքենայի բանալին, մեքենան հեռացրին։ Բարեխոսող գտնվեց, եւ բարեբախտաբար մարդուն չձերբակալեցին։
… Շուրջ մեկ ժամ իրավիճակը վերահսկելուց հետո ոստիկանները հեռացան։ Նախագահը չեկավ։