Կառավարության մայիսի 25-ի նիստում ընդունվել էր որոշում, ըստ որի՝ Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկի հիշատակը հավերժացնելու համար, Եռաբլուրում հուշահամալիրի կառուցման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 74 մլն դրամ։ Այս առնչությամբ Վազգեն Սարգսյանի հարազատները տեղեկացրել են, որ նրա եղբայրներն ու ընտանիքը «ե՛ւ իրենց եղբոր, ե՛ւ Անդրանիկի շիրիմների հետ կապված ողջ աշխատանքն իրենք են ստանձնել՝ կառավարություն մուծելով (՞) 40 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ թե հետագայում կառավարությունը լրացուցիչ համալիր կկառուցի, թե ոչ՝ դա կառավարության խնդիրն է»։