Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Արտակ Հարությունյանի որոշմամբ, կարճվել է նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի վերաբերյալ գործի մասը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Վերացվել է նաեւ Ալեքսան Հարությունյանի նկատմամբ խափանման միջոցը, որը քաղաքից չբացակայելու ստորագրությունն էր։