Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԴ ՍՐՃԱՐԱՆԸ ՆԱԽԱՐԱՐԻ՞ՆՆ Է

Հունիս 03,2000 00:41

Խորհրդարանական պաշտոնյաներից մեկից տեղեկացանք, որ կապի եւ տրանսպորտի նախարար Էդուարդ Մադաթյանը՝ նույն ինքը՝ «Խուճուճ Էդոն», ակտիվ գործունեություն է ծավալել իր սեփականության ցանկը ընդլայնելու ուղղությամբ։ Ըստ նույն աղբյուրների, նա ջանքեր չի խնայում Երեւանի կենտրոնում գործող բացօթյա սրճարաններից մեկևերկուսը, այդ թվում՝ «Էրեբունին», իրենով անելու համար։ Ասում են նաեւ, որ պրն Մադաթյանը հիշյալ սրճարանատիրոջը նախարարի իրավունքով հայտարարել է, թե՝ «Էս իմն ա»։
Մենք փորձեցինք ճշտել այս տեղեկությունն ու դիմեցինք հենց իրեն՝ պարոն Մադաթյանին։ «Ես նոր օբյեկտներ վերցնելու ցանկություն չունեմ։ Ես հիմա ավելի շատ պետական պաշտոնյայի գործերով եմ զբաղված։ Այն օբյեկտները, որ ունեի մինչեւ հիմա՝ բավարար է»,և արձագանքեց Էդ. Մադաթյանը։ Իսկ այդպիսի օբյեկտներից մեկը «Անի» հյուրանոցի հարեւանությամբ գործող «Ուրարտու» ռեստորանն է, որն, ի դեպ, այնքան էլ հեռու չէ հիշյալ «Էրեբունի» սրճարանից։ Պարոն Մադաթյանին չհավատալու հիմքեր չունենք, ուստի, հուսանք, որ նախարար նշանակվելուց հետո «սեփականության վերաբաշխման» գործընթացի մասնակիցներից մեկը նա՛ չի լինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930