Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱԿԻՑ «ՆԱԻՐԻՏԻ» ՀԱՄԱՐ

Հունիս 03,2000 00:36

Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ մի հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանի կառավարությունը մտադիր է վերականգնել քիմիական արդյունաբերությունը։
Այս «հանդուգն» հայտարարությունն անցյալ տարեվերջից սկսեց աստիճանաբար կենսագործվել։ Այսպես, անցյալ տարվա դեկտեմբերին «Հայրենական ապրանք արտադրողների միությունը» ի դեմս կազմակերպության նախագահ Վ. Սաֆարյանի, նամակով դիմել էր «Գազպրոմ» ռուսական կոնցեռնի գլխավոր տնօրեն Ռ. Վյախիրեւին եւ «Ապրանք արտադրողների միջազգային միության» նախագահ Ն. Ռիժկովին՝ խնդրանքով՝ ուսումնասիրել հայկական կաուչուկը ռուսական շուկա դուրս բերելու հնարավորությունները։ Արդեն դեկտեմբերի 23ևին ռուսական «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկության «Սիբուր» ԲԸ-ի եւ «Հայրենական ապրանքներ արտադրողների միության» միջեւ համաձայնագիր է ստորագրվել։
Ըստ այդմ «Սիբուրը» պարտավորվել է «Նաիրիտ» ԳԱ ՊՓԲԸ-ից ամսեկան գնել 500 տոննա կաուչուկ։ Համաձայնագիրն արդեն գործողության մեջ է, եւ կաուչուկի առաջին խմբաքանակը՝ 500 տոննա, ավելի քան 10 օր առաջ ուղարկվել է Ռուսաստան։
«Նաիրիտի» արտադրած 1 տոննա կաուչուկի գինն այսօր արժե 2500 դոլար, մինչդեռ ռուսական շուկան կաուչուկով ողողած «Դյուպոն» ընկերությունը 1 տոննա կաուչուկը վաճառում է 4000 դոլարով։ Սա նշանակում է, որ հիշյալ համաձայնագրի իրագործման դեպքում «Նաիրիտը» միջազգային շուկայում՝ ի դեմս «Դյուպոնին», լուրջ մրցակից կարող է ձեռք բերել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930