Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 02,2000 00:00

ԲԱ ՄՅՈ՞ՒՍԸ Ի հավելումն մեր երեկվա լուրի՝ հայտնենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմամբ /որտեղ վերջերս Ռոբերտ Քոչարյանը փայլուն հաջողություններ է գրանցել/ ռազմական դատախազության հետ միասին զբաղվում է ՆԳ նախարարությունը: Նույն գերատեսչությունն առայժմ չի կարողացել բացահայտել Լոռվա մարզում տեղի ունեցած ողբերգությունը: Իսկ այդ ամենը կապված է մեկ այլ նորընծա գեներալ-լեյտենանտի նվաճումների հետ: ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿՈՉ Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է նախարարներին՝ առավել պատասխանատու վերաբերմունք ունենալ խորհրդարանում անցկացվող «Հարցեր կառավարությանը» միջոցառման հանդեպ։ ԱՌԱՆՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ Պաշտպանության նախարարի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջին նախաձեռնություններից մեկը դարձավ ՊՆ-ի վերահսկողության վարչությունը լուծարելը։ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ Ի ԴԵՐԵՎ ԵԼԱՎ Տրանսպորտի եւ կապի նախարար Էդվարդ Մադաթյանը հերքել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից Վյաչեսլավ Յարալովի ազատման վերաբերյալ լուրը, որը խաթարել էր ավիացիայի ոլորտում աշխատանքային մթնոլորտը, ստեղծելով խուճապային տրամադրություններ։ Ուրեմն, ոչ եւս համարենք ՀԺԿ անդամ պատգամավոր Արմեն Հակոբյանի համար այդ պաշտոնը նախապատրաստելը, որի վերաբերյալ կայուն համոզվածություն ունեին նրա կուսակցական ընկերները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել