Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՇԱՏ ՄԱՍՆԱՎՈՐ ԵԼՈՒՅԹԸ

Հունիս 02,2000 00:00
vardan oskanyan

«Շատ մասնավոր, ոչ պաշտոնական ելույթ էր, որը մեկնաբանությունների կարիք չունի»,- «Առավոտին» ասաց ԱԳՆ խոսնակ Արա Պապյանը, ապրիլի 25-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանի ելույթի առնչությամբ։ Նա նաեւ հիշեցրեց, որ տարածքների փոխանակման առաջարկի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն արտահայտվել է բազմիցս։ Սակայն միայն Գլենդելում էր ԱԳ նախարարը բացահայտել այդ առաջարկի էությունը. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։ Այս ամենն արձանագրած «Կալիֆոռնիա կուրիերը» մեջբերել էր նաեւ պրն Օսկանյանի հետեւյալ արտահայտությունները, թե այս առաջարկությունը մտածելու տեղիք տալիս է, «ինչ-որ տրամաբանություն կա» եւ «պետք է դրվի լուրջ քննարկման»։

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՀԱՄՈԶԵ՞Լ ԷԻՆ

«Առավոտի» հարցին, թե արդյոք ԵԿՄ-ն ընտրախախտումներ էր թույլ տվել 1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ, «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց. «Այսօր խախտում է ընկալվում միայն քվեատուփի մեջ բյուլետեններ լցնելը։ Բայց մեկ ուրիշ հանգամանք հաշվի չենք առնում՝ մարդիկ իրոք ցանկություն չունեն, բայց մենք նրանց համոզում ենք ինչ-որ ձեւով եւ բերում նրան, որ իրենց ցանկությանը հակառակ քվեարկություն են կատարում։ Սա էլ է, չէ՞, անարդարացիություն»։

Մանրամասն՝ 3-րդ էջում։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԽԵՂԴՈՒՄ ԵՆ

Կառավարության երեկվա նիստում որոշվեց առաջարկել ՀՀ նախագահին՝ հունիսի 5-ին, ժ. 11.00-ին՝ սահմանված կարգով հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում կներառվեն մի շարք տնտեսական օրենքներ։ Կառավարության նիստի մասին կարդացեք 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930