Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 01,2000 00:00

ՄԵԿԸ՝ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ, ԲՈԼՈՐԸ՝ ՈՉ ՄԵԿԻ «Աջ ուժերի միության բոլոր սուբյեկտները 1995-ին եղել են «Հանրապետություն» միավորման սուբյեկտներ»,- նրանց հավաքին իր ողջույնի խոսքում հիշեցրեց ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Արզումանյանը, որը նաեւ ակնարկեց, թե այժմ միայն ՀՀՇ-ն է քարկոծվում։ Սակայն նա նշեց, թե կրում են ե՛ւ Բագրատյանի կառավարության, ե՛ւ այդ տարիներին ԱԺ-ի գործունեության, ե՛ւ Դավիթ Շահնազարյանի ղեկավարած ԱԱՊՎ-ի քաղաքական որոշումների, ե՛ւ անգամ Վիգեն Խաչատրյանի պատգամավորական նախաձեռնությունների պատասխանատվությունը։ Եզրակացնենք, որ ՀՀՇ-ն, ուրեմն, պատասխանատու է նաեւ Անդրանիկ Մարգարյանի համար, որը ՀՀԿ-ի հետ միասին 1995-ից նույնպես «Հանրապետություն» միավորման կազմում էր։ «Աջ ուժերի միության» հավաքի մասին՝ 2-րդ էջում։ «ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴԱՏԵԼ ԴԱՏՈՂՆԵՐԻՆ» Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ԱԺ էներգետիկ հանձնաժողովի բացահայտումները զառանցանք եւ զրպարտություն անվանեց։ ԱՈՒՄ-ի հավաքում՝ նրա ելույթի ընթացքում, բաժին հասավ նաեւ Դավիթ Վարդանյանին. «Ժամանակն է հարցնել. ո՞ւր մնացին նախկինում ճաշ եփած լինելու մասին հեքիաթները։ Մի՞թե նախագահի վերահսկողական ծառայության պետ լինելը, իսկ դրանից հետո նաեւ սեփականաշնորհման նախարարի պաշտոնը զբաղեցնելը քիչ է «ԱրմենՏելի» վաճառքի հետ կապված դետալները պարզելու եւ խոսակցությունը կուլինարիայի թեմայից դեպի իրավական չարաշահման հարթություն տեղափոխելու համար»։ Հրանտ Բագրատյանը նաեւ ասաց. «Մեղավորնե՞ր կան։ Դատե՛ք։ Վրաստանի իշխանությո՞ւնն էլ ձեզ պիտի տան, որ պարզեք վերջապես»։ ԳԱՐՆԱՆ 17 ԱԿՆԹԱՐԹ «Հայաստանը ուրիշ պետությունների գաղտնի հետախուզական ծառայությունների համար ամենահրաշալի դաշտն է, որտեղ կարելի է անարգել աշխատել, որովհետեւ, ցավոք սրտի, համապատասխան մարմնի ղեկավարներից մեկը ժամանակին հայտարարեց, որ մեր նման պետություններին հետախուզություն եւ հակահետախուզություն պետք չէ»,- մեր զրույցի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։ Առավել մանրամասն՝ 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել