ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արել հետեւյալ հայտարարությունը. «Այն դասը, որ մենք տարիներ շարունակ տալիս ենք դաշնակներին, ԱԻՄ-ին, որ փողոցներում ման չգան, ցույց չանեն, այլ խորհրդարանում աշխատեն՝ այդ նույն դասը մենք մոռացել ենք»։ ՆԱԽՈՐԴ Ո՛չ, սխալվում էին մեր ընթերցողները, թե «Կար գործադիր կառույցներում մի օղակ, որ մոտ էր թե՛ իմ բնավորությանը, թե՛ իմ հոգուն։ Դա պետանվտանգությունն էր» հայտարարության հեղինակն անպայման պիտի Աշոտ Մանուչարյանը, Դավիթ Շահնազարյանը կամ Սերժ Սարգսյանը լինեին։ Կա արդեն մի նվազ հանրահայտ գործիչ, որին երբեմն հիշում է վերոհիշյալ եռյակից մեկի կողմից հովանավորվող թերթը ու նրա տեսակետները հարցնում այս կամ այն իրողության վերաբերյալ։ Դա «Ազգային առաջադիմություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բաղդասարյանն է, որը 1995-ին «Վրեմյայի» թիվ 139-ում հենց այդպես էր բնորոշել իր հոգին։