ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արել հետեւյալ հայտարարությունը. «Կար գործադիր կառույցներում մի օղակ, որ մոտ էր թե՛ իմ բնավորությանը, թե՛ իմ հոգուն։ Դա պետանվտանգությունն էր»։ Վիկտորինայի պատասխանը գուշակողներին, ինչպես միշտ, խոստանում ենք դրամական մրցանակ։ ՆԱԽՈՐԴ Հայաստանի Հանրապետության բոլոր 10 կառավարությունների բոլոր նախարարները վստահ էին եւ հիմա էլ թերեւս վստահ են, թե իրենք օգտակար գործունեություն են ծավալել եւ իրենց հասցեին մամուլի քննադատությունը միայն անձնավորված է։ Ուրեմն, նրանցից յուրաքանչյուրը կարող էր մեր նախորդ վիկտորինայի հերոսի պես հայտարարել. «Թերթերում ոչ մի վերլուծություն չկա, միայն քննության է առնված նախարարի անձը, բայց նույնիսկ դա պրոֆեսիոնալ ձեւով չի արվում։ Սա շատ վտանգավոր է»։ Ուստի բնական է, որ մեր ընթերցողներից որեւէ մեկը չգուշակեց, թե 1995-ի մարտի 14-ին «Հայացքում» այդպես հայտարարել էր ամենաքննադատված նախարարներից մեկը՝ Աշոտ Բլեյանը։