ՉԿԱՐԴԱԼ, ՉԻՄԱՆԱԼ-ՉՀԱՅՏՆԵԼ… Մարտի 22-ի գործով մեղադրյալների պաշտպաններն «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ Արցախի իշխանություններին քննադատող եւ մասնավորապես մարտի 22-ի ահաբեկչության վերաբերյալ սուր հրապարկումներ պարունակող հայաստանյան թերթերը Ղարաբաղում անհնար է հայթայթել։ Դրանք կամ առհասարակ չեն վաճառվում, կամ վաճառվում են առանց նման հրապարակում պարունակող էջի։ ԱՐԵՅԱՆԸ՝ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Վերջին զանգի արարողությունը կազմակերպելուց առաջ, Երեւանի քաղաքապետարանում հերթական դիսպետչերականի ժամանակ, փոխքաղաքապետ Կամո Արեյանը դիմել է քաղաքապետ Ալբերտ Բազեյանին. – Պարո՛ն Բազեյան, դուք արգելել եք այդ օրը խմիչք օգտագործել, իսկ «Վեդի Ալկոն» շամպայն է գովազդում։ Պետք է մի բան անել։ Իհարկե, այդ «մի բանը» չարվեց, քանի որ, մինչ սթափության համար պայքարելը, քաղաքապետարանը լիքը չիրագործած պարտականություններ էլ ունի։ ՄժՂ ԹհժթԺԸ կՀԸԹ Պաշտպանության նախարարության պարետի նախաձեռնությամբ, պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Աբրահամյանը մի հրաման է արձակել, որը շատ տխուր կընկալվեր, եթե զավեշտական չլիներ։ Բանն այն է, որ հրամանի համաձայն զինվորականները հունիսի 1-ից անցնում են ամառային համազգեստի։ Վերջիններս պետք է կրեն երկարաթեւ, իսկ 30 աստիճան տաքության դեպքում՝ կիսաթեւ վերնաշապիկ։ Պարոն Աբրահամյանը, թերեւս, մոռացել է հրամանին երկրորդ կետ ավելացնել՝ «զինծառայողները այս հրամանը չկատարելու համար պարտավոր են գրպանում ջերմաչափ ունենալ»։