ՀՅԴ ԱԺ խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս եւ իր պարտականություններին կանցնի հունիսի 1-ից։ Դաշնակցության համամասնական ցուցակում հաջորդը արձակագիր Ռուբեն Հովսեփյանն է։
ՎԱՏ ԼՈՒՐ
Դիտավորյալ սպանություն կազմակերպելու մեղադրանքով կալանավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Վանյա Մեհրաբյանը, որը զորահավաքային կենտրոնի պետն էր։ Ավելի վաղ, Վանյա Մեհրաբյանը ԼՂՀ ռազմական ոստիկանության ղեկավարն էր։ Նա նույնպես համարվում է Սամվել Բաբայանի մերձավորներից մեկը եւ այլ հրամանատարների հետ միասին, անցած ամառ հրաժարվել էր պետական պարգեւներից ու ստորագրել Արկադի Ղուկասյանի հրաժարականը պահանջող մի փաստաթուղթ։ Մարտի 22-ի ահաբեկչությունից հետո նա նույնպես ենթարկվել էր վարչական կալանքի, սակայն հետո ազատ էր արձակվել։ Վանյա Մեհրաբյանն այժմ կասկածվում է իր գործընկերոջ՝ ոմն վրացահայ Դավիթի սպանությունը կազմակերպելու մեջ, որի հետ զբաղվում էր ԼՂՀ-ից գունավոր մետաղներ եւ շինարարական կոնստրուկցիաներ արտահանելով։