Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԲԱՐՈՅԱԿԱ՞Ն ԷՐ

Ապրիլ 21,2000 00:00
Lxh Dataxazutyun

«Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակիցը, վկայակոչելով ԼՂՀ դատախազությունը, հայտնել է, թե մարտի 22-ի գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել մի շարք փաստեր, որոնք վկայում են Սամվել Բաբայանի կողմից Հայաստանի ԱԺ-ի որոշ պատգամավորների ապօրինաբար ֆինանսավորելու մասին։ Խոսքը վերաբերում է «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ներկայացուցիչներին, որոնք, ըստ ԼՂՀ դատախազության աշխատակցի՝ «Փորձում են տապալել Ստեփանակերտում հրապարակային դատավարության անցկացումը, քանի որ իրենց վերոհիշյալ կապերը հանցագործների հետ կարող են բացահայտվել ու դառնալ հանրության սեփականությունը»։

ԱՊԱՀԱՐԶԱՆ ՉԻ ԼԻՆԻ

hjk

ՀԺԿ-ի տարածքային կազմակերպություններում խմորվող դժգոհությունների եւ այդ կուսակցության ներսում պառակտման միտումների առկայության վերաբերյալ հրապարակումների առնչությամբ «Միասնություն» խմբակցության քարտուղար Վարդան Մկրտչյանը, որ նաեւ ՀԺԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության քարտուղարն է, «Առավոտին» ասաց, թե այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. «Եվ հակառակը՝ ՀԺԿ կառույցներն ամրապնդվում են ու համալրվում նոր ինտելեկտուալ անդամներով»։

ԱՆՁՐԵՎԸ ԿԼՎԱ՞ ԲՈԼՈՐ ՀԵՏՔԵՐԸ

anzrev

Երեկ տեղացած հորդ անձրեւը բավական վնաս է հասցրել նախագահի նստավայրին։ Լուրեր կան շինություններից մեկի պատի փլվելու մասին։ Ու նաեւ՝ ջուրը լցվել է այն մասնաշենքը, ուր պահվում է արխիվը՝ որոշակիորեն վնասելով այն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930