Լրահոս
Օրվա լրահոսը

38 ԴԱՎԱՃԱՆ ԵՎ 1 ՊՐՈՎՈԿԱՏՈ՞Ր

Ապրիլ 21,2000 00:00
Arshak Sadoyan

«Անկախությունը սուրբ գաղափար է եւ ամեն մեկը, որը ոտնձգություն է անում անկախության դեմ՝ ազգի դավաճան է»,- ճեպազրույցում հայտարարեց ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանը։ Երբ «Առավոտը» նրա այս տեսակետը փոխանցեց «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնող խմբի անդամներին, Աղասի Արշակյանը հակահարված տվեց. «Ով որ Աղասի Արշակյանին կմեղադրի դավաճանության մեջ՝ անկախ դեմքից ու դիրքից՝ նա, ուրեմն, պրովոկատոր է»։

Կարդացեք էջ 3։

… ԲԱՅՑ ՊԻՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

artgorcnax

ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից «Առավոտի» հարցին ի պատասխան հաստատեցին այն լուրերը, որ նախագահի հրամանագրով Ավստրիայում դեսպան նշանակված Ջիվան Թաբիբյանը Հայաստանի քաղաքացի չէ։

ԽՄԲԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՒՄ

ekm

Մինչ երեկ ՀԱՀ-ին նախագահը իր բացառիկ հարցազրույցներից հերթականն էր տալիս, ԵԿՄ վարչությունում «աշխատանքային հանդիպման» էին հավաքվել ԵԿՄ անդամները, հանրապետական կուսակցության ղեկավարները եւ հանրապետության վարչապետը։ Մեր ջանքերը՝ գոնե մոտենալ ԵԿՄ վարչության շենքին՝ հաջողությամբ չպսակվեցին. աչալուրջ երկրապահներն ու վարչապետի թիկնապահները հասկացրին, որ մենք ամենացանկալի հյուրերից չենք եւ մեր ներկայությունն այդտեղ այնքան էլ ցանկալի չէ։ Ենթադրում ենք, որ նախագահի հարցազրույցի գեղարվեստական արժանիքները վարչապետն ըստ արժանվույն է գնահատել։

ՀԵՐԹԱԿԱՆ ԿՆՃԻՌ

Robert Qocharyan

Նախագահ Ռոբերտ Քոչարյան-ՀՀԿ խորհուրդ հանդիպման ժամանակ նախագահը եւ հանրապետականները մտահոգություն են հայտնել Ռուսաստան-Բելառուս դաշինքին Հայաստանի անդամակցության վերաբերյալ աշխուժացած խոսակցությունների առիթով։

Ավելի մանրամասն կարդացեք էջ 2:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930