Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՏԵՔ ՄԱՐԴՈՒՆ

Ապրիլ 20,2000 00:00
Gtnel

Ցավով պետք է նշել, որ այսօրվա Հայաստանի իշխանական եւ քաղաքական վերնախավը այլասերված է եւ անբարոյական: Այդ բանը բացահայտ զգացվեց հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո: Բացառությամբ վարչապետ Արամ Սարգսյանի /քանի որ նա նոր մարդ է/, այսօր չեմ տեսնում մի մարդ, որը լինի ազնիվ, սկզբունքային, շիտակ իր ներկա գործելակերպով եւ անցյալով: Իմ համոզմամբ, դա վերաբերում է թե Քոչարյանին, նրա շրջապատին ու կողմնակիցներին եւ թե ընդդիմադիրներին: Մենք ունենք հրաշալի մշակույթ, բայց քաղաքական ասպարեզում մարդակեր եւ վայրենի ենք մնացել: Իմ կարծիքով, անհատը միշտ մեծ դեր է խաղացել պատմության մեջ: Գուցե պրիմիտիվ թվա, բայց ուզում եմ գտնել մի մարդ, որը վերջին 10-12 տարում եղել է ազնիվ, մաքուր, շիտակ, որը չունի կուսակցական բարդույթներ: Ընտրեք կամ նշանակեք նրան նախագահ, օգնեք, տեր կանգնեք եւ կտեսնեք, որ կունենաք հույս, հավատ մեր վաղվա հանդեպ:

ՆԱՐ ՓՈԼԱԴՅԱՆ,

Գլենդեյլ,

ԱՄՆ [email protected]

Տպագրելով մեր հայրենակցի նամակը որպես կարծիք, այնուամենայնիվ նկատենք, որ, ասենք, ամերիկացի պաշտոնյաները եւ գործիչներն անձնապես ավելի ազնիվ եւ շիտակ չեն, քան մերոնք: Պարզապես, նրանք ապրում են մի համակարգում, որտեղ մարդկանց տրված է քաղաքական եւ տնտեսական ազատություն ու, մյուս կողմից, խստորեն պահպանվում է օրինականությունը: Դա է երկրի բարգավաճման հիմքը: Ուստի, մեր կարծիքով, լուծումները պետք է լինեն ոչ թե անձնական, այլ համակարգային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930