ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեւակ Մանուկյանը փոխանցեց, որ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը դատապարտում է իր թիկնազորի ղեկավար Արբակ Բաբասյանի կատարած հանցանքը եւ հույս հայտնում, որ նա իր արժանի պատիժը կստանա։ Սեւակ Մանուկյանը նաեւ հերքեց «Ազգում» հրապարակված այն լուրերը, թե Արբակ Բաբասյանը Արմեն Խաչատրյանի ազգականն է։
ՎԱՏ ԼՈՒՐ
«Այսօր երկրում չկա ավելի մեծ չարիք, քան բոլորիս ներկա տխուր գոյությունը, որի պատասխանատուն ԱԺ նախագահն է եւ մնացած բոլոր պատգամավորներս,- երեկ հայտարարեց Ռուբեն Գեւորգյանը, որին վրդովվեցրել էր հոկտեմբերի 27-ի գործով որոշ կալանավորվածների ազատ արձակելու հանգամանքը եւ ԱԺ-ի՝ դրան չարձագանքելը։- Վերջապես հոկտեմբերի 27-ին այս դահլիճում կատարված ոճրագործության բացահայտման պահանջատերը միայն «Երկրապահը» չէ, որ ինչ-ինչ հանգամանքներում հաճախ գործի բացահայտման հետ կապված դառնում է թիրախ քաղաքական ուժերի համար։ Դրա հիմնական պահանջատերը ԱԺ-ն է (…)։ Վերջապես արյունոտ աթոռների եք նստած եւ պարտավոր եք այդ արյան արժանապատվության համար պայքարել, լինել սկզբունքային եւ հետեւողական այս գործի նկատմամբ»։