Երեկ Թբիլիսիում պիտի ստորագրվեր փաստաթուղթ՝ ընթացիկ տարում Թուրքիայի կառավարության կողմից Վրաստանի պաշտպանության նախարարությանը 4 մլն դոլարի դրամաշնորհ հատկացնելու վերաբերյալ. հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Գումարի մեծ մասը կօգտագործվի Վրաստանի Զինված ուժերի 11-րդ բրիգադի ենթակառուցվածքի վերակազմավորման եւ կատարելագործման համար՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: 1998 թվականին Թուրքիան Վրաստանին հատկացրել էր 5,5 մլն, իսկ 1999 թվականին՝ 3,8 մլն դոլարի դրամաշնորհ:
ՏԱՐԵԿԱՆ 50 ՀԱԶԱՐ
Եվրախորհրդի տարեկան բյուջեն 250 միլիոն է։ Անդամակցության դեպքում Հայաստանը տարեկան կմուծի մոտ 50 հազար դոլար անդամավճար։ Ի դեպ, այդքան է վճարում նաեւ Վրաստանը։
Կարդացեք նաև
ԱՐՏԱՔՍԻՐ ԻՆՁ
«Օրինաց երկրի» պատգամավոր Արծրունի Աղաջանյանը երեկ հայտարարեց, թե անաշխատանք մնացած եւ որեւէ հեռանկար չտեսնող 57 արթիկցիներ իրեն են փոխանցել դիմում, որով իշխանություններին խնդրում են իրենց արտաքսել Հայաստանից։
ՀՈՒՇ ԵՐԵԿՈ
Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա կապակցությամբ հանդիսություններ են տեղի ունենում ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության բոլոր քաղաքներում եւ, նույնիսկ՝ գյուղերում։ Երեկ Սեւանի քաղաքապետարանը եւ Սեւանի ՀԺԿ տարածաքային կազմակերպությունը երեկո էին կազմակերպել՝ ի հիշատակ Կարեն Դեմիրճյանի։ Մասնակցում էին հարյուրավոր սեւանցիներ։