Սրտի տագնապով թիվ 3 հիվանդանոց տեղափոխված Էդոնիս Հարությունյանին (արդարադատության նախարարի հորը) հայտնաբերել են փողոցում ընկած։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել՝ նետվելով պատուհանից։
ԼԱՎ ԷԻՆ ՍԿՍԵԼ
«Մարզային լրատվամիջոցները հիմնվում են այնպիսի համամարդկային արժեքների վրա, ինչպիսիք են ազգերի ինքնորոշման իրավունքը, խոսքի եւ մամուլի ազատությունը, բուրժուակղերական արժեքների նկատմամբ պրոլետարական անհանդուրժողականության բարձր պաթոսը»,- հեգնանքով գրում էին լրագրողներ Արկադի Ղուկասյանն ու Վահրամ Աղաջանյանը «Սովետսկի Կարաբախ» թերթի 1990 թվականի սեպտեմբերի 3-ի համարում տպագրված համատեղ ֆելիետոնում: Ո՞վ կենթադրեր, որ 10 տարուց՝ մեկը կդառնա նախագահ, իսկ մյուսը կմնա թղթակից՝ այդ նախագահի իշխանության օրոք հետապնդվող:
Կարդացեք նաև
ՀԱԿԱԱՆԿԱԽԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՍՏՎԱՐԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ գաղափարական տարբերությունները աստիճանաբար ի հայտ են գալիս, որը հավանաբար կարող է հանգեցնել «Միասնության» տրոհման։ Այսպես, ՀԺԿ-ի 24 պատգամավորներից 6-ը մաս են կազմել «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնությանը։ Ընդ որում, այս նախաձեռնությանը մաս են կազմում նաեւ երկու ՀՀԿ անդամ պատգամավորներ՝ մեկը Գագիկ Խաչատրյանն է։ Ընդհանուր առմամբ, այս խմբին անդամակցել են արդեն 38 պատգամավորներ։
ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆԵՐ
Դեռեւս անցյալ տարվա օգոստոսին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը նամակ էր հղել Եվրախորհրդի նախագահ Ռասել Ջոնսթոնին՝ խնդրելով Հայաստանում անցկացնել տարածաշրջանային սեմինար-խորհրդակցություն։ Հավանություն տալով Կ. Դեմիրճյանի խնդրանքին, Ռ. Ջոնսթոնը որոշում էր կայացրել այդ սեմինար-խորհրդակցությունը հրավիրել այս տարվա հոկտեմբերի 12-15-ը։
Հայաստանի՝ Եվրախորհրդին անդամակցելու մասին կարդացեք 3-րդ էջում։