Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԸԲԸ ԱՅՑՍ ԻԶՈՒՐ ԱՆՑԱՎ

Ապրիլ 18,2000 00:00
kenguru

Ավստրալիա մեկնած խորհրդարանական պատվիրակության անդամներից մեկը սրտի ցավով նկատեց. «Որ ասեմ կենգուրու չտեսանք, չես հավատա»։ Երեւի էկզոտիկայի պակաս չունեցող ավստրալացիները գլխի չեն ընկել, թե ինչի՞ համար էին Ավստրալիա հասել հայ խորհրդարանականները. մի կենգուրուն ի՞նչ է, որ ափսոսել են ցուցադրել։

ԺԱՄ-ԻՇԽԱՆԱՎՈՐԱԿԱՆ

Toto

Չնայած ԼՂՀ ԱԺ ընտրական մարաթոնը պաշտոնապես չի սկսվել, սակայն «Ժողովրդավարական Արցախ միության» վրա-վրա հրավիրվող հավաքները խոսում են քարոզարշավի (ակնհայտ) մասին։ Մի քանի օր առաջ ԺԱՄ-ականների 23 հոգուց բաղկացած կենտրոնական խորհուրդ ստեղծվեց։ Երեք համանախագահներից մեկը ԼՂՀ նախագահի խորհրդական Ժաննա Գալստյանն է։ Նկատենք, որ շատուշատ հասարակական կազմակերպությունների պատասխանատուներ առնվազն փոխնախարարի կամ խորհրդականի կարգավիճակ ունեցող անձինք են։

«ՎԱՀՐԱՄԻ ՎՐԱ ԴՐՎԱԾ ՕՐԵՆՔՈՎ»

Vahram Aghajanyan

ԼՂՀ քր.օր. 131 հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի չափը… մինչեւ երկու հարյուր դրամն է։ Պատիժ է համարվում նաեւ «հասարակական պարսավանքն ու հասարակական ներգործության միջոցների կիրառումը»։

ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ

Arkadi Ghukasyan

Այսօր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը կրկին կվիրահատվի։ Փաստորեն մարտի 22-ից հետո ԼՂՀ նախագահը երրորդ անգամ կվիրահատվի։ Բժիշկների ասելով, Արկադի Ղուկասյանի վնասված ոտքի լրիվ ապաքինումը կտեւի մի քանի ամիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930