Կառավարության վերջին նիստում, երբ քննարկվել է գրահրատարակչության ոլորտում պետպատվերի տեղադրման կարգը, Դավիթ Վարդանյանը հարցրել է Տիգրան Հակոբյանին, թե ինչպե՞ս է որոշվելու՝ ինչ է որպես պետպատվեր հրատարակվելու, կարո՞ղ է բռնեն ու Լենինի երկերի լիակատար ժողովածուն տպագրեն։ Այստեղ որոտաձայն ընդվզել է Լեոնիդ Հակոբյանը. «Վլադիմիր Իլյիչի անունն իզուր տեղը մի՛ տվեք»։
ԿՌՎԻՑ ՀԵՏՈ ԹԱՓԱՀԱՐՎՈՂ ԲՌՈՒՆՑՔՆԵՐ
Ալեքսան Հարությունյանին կալանքից ազատ արձակվելուց հետո ԵԿՄ վարչության անդամներն անընդհատ հավաքներ են գումարել, կիրակի՝ նաեւ ՀՀԿ խորհրդի անդամների հետ։ Որոշվել է ներքին տարաձայնությունները մի կողմ թողնելով՝ որդեգրել գործունեության միասնական ծրագիր։ Ըստ որոշ լուրերի, քննարկվել է անգամ վարչապետի փոփոխության հարցը։
Կարդացեք նաև
ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅԸ ՉԵԿԱՎ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 9-րդ նիստին եւս Անրի Վերնոյը չմասնակցեց։ Մեր հայրենակիցը, թեպետ հոգաբարձուների խորհրդի անդամ է, բայց նիստերին երբեք չի մասնակցել։ Ասում են, հիմնադրամի ստեղծման օրերին հայտնի կինոռեժիսորն ինքն էր ցանկություն հայտնել դառնալ խորհրդի անդամ եւ դարձել է։ Երանի, գոնե 10-րդ նիստին մասնակցելու համար պարոն Վերնոյը ժամանակ գտնի։
Ավելի մանրամասն՝ 2-րդ էջում։
ՊԱՊԻԿԻ ՄԱՍԻՆ
Յոթամյա Կարինե Դեմիրճյանը լրագրողների հարցերին պատասխանելիս, իր պապիկի՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն ասաց. «Ես ցանկանում եմ, որ ոչ մի բալիկ իր պապիկին չկորցնի»։
Դեմիրճյանի ծննդյան օրվա հանդիսությունների մասին կարդացեք 4-րդ էջում։