Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍԱԿՑԵՑԻՆ ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ

Ապրիլ 15,2000 00:00
Vahram Aghajanyan

Երեկ առաջին անգամ Վահրամ Աղաջանյանի քույրը, հայրը եւ փաստաբան Բենիամին Մինասյանը տեսակցել են ՆԳՆ մեկուսարանում պահվող լրագրող Վահրամ Աղաջանյանին, որից հետո Սուսաննա Աղաջանյանը տեղեկացրեց. «Վահրամը պատկերացում չուներ, թե ինչ է կատարվում դրսում։ Սակայն առաջին անգամ թույլատրել են թերթեր կարդալ»։ Վահրամ Աղաջանյանն ասել է, որ եթե Գերագույն դատարանը վճիռը թողնի նույնը, ինքը հացադուլ կհայտարարի։ Տեղեկացնենք, որ մեկուսարանի խցում Վահրամի հետ գտնվում են եւս վեց հոգի։

ՆԱ ԳՆԱՑ ՄԵՆԱԿ

Ruzan Ishxanyan

Ապրիլի 13-ին ժամը 14.45-ի սահմաններում «10-րդ նահանգ» թերթի խմբագրություն է այցելել ԼՂՀ ՆԳ քրեական հետախուզության օպերլիազոր Վիտալի Մելիքյանը եւ լրագրող Ռուզան Իշխանյանին առաջարկել իր հետ գնալ ՆԳ։ Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ իրավական հիմքով է իրեն առաջարկվում հետեւել ՆԳ աշխատակցին, օպերլիազորը պատասխանել է, թե իրեն բանավոր հանձնարարվել է Ռուզան Իշխանյանին ուղեկցել ՆԳ նախարարություն։ Ռուզան Իշխանյանը պահանջել է ներկայացնել պաշտոնական փաստաթուղթ։ Դրանից հետո Վ. Մելիքյանը հեռացել է ու երեկվա մոտավորապես ժամը 13-ի դրությամբ չի վերադարձել։

ՔՐԵԱ-ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐ

dat

Վահրամ Աղաջանյանի նկատմամբ վճիռ կայացնող դատավորը՝ Նաիրի Հակոբյանը, ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի որդին է։ Նշենք, որ նախաքննությունն իրականացնող (Վահրամ Աղաջանյանի գործով) մարմնի կազմում եղել է նաեւ Նաիրի Հակոբյանի եղբայրը՝ Սեւակ Հակոբյանը։

«ԶԵՐԾԱՆԵԼ» ԲԱՅԸ՝ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՄԱՍ

zerbakalvel

Մարտի 28-ին կալանվել է Արցախում հայտնի մտավորական Գարեգին Ղազարյանը։ Ինչպես Կատոն Ավագն էր իր բոլոր ելույթներն ավարտում «Կարթագենը պիտի կործանվի» կոչով, այնպես էլ Գ. Ղազարյանը «10-րդ նահանգ» թերթում տպագրած իր հոդվածներն ավարտում էր «Ա. Ղուկասյանը պիտի զերծանվի, որպեսզի Արցախը չկործանվի» մտքով։ Ընդ որում, կարծես գլխի գալիքը կանխատեսելով, նա միշտ էլ դրանց կցում էր «զերծանվել» բայի բացատրությունը (ինչը, սակայն, թերթի գլխավոր խմբագիրը կրճատում էր՝ համարելով, որ այն վիրավորական է նախագահի համար)։ Ահա այդ բառի իմաստները բացատրական բառարանում. «Զերծանվել. 1. փախչել, հեռանալ, 2. փրկվել, 3. հեռանալ, շեղվել»։

Որ Գ. Ղազարյանը «զերծանվել» բառն օգտագործելով հիշյալ բացատրություններն էր նկատի ունեցել, այլ ոչ թե նախագահի ֆիզիկական վերացումը՝ համոզված են Արցախի մտավորականները, ում հետ հանդիպել եմ Ստեփանակերտում։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930