Աշոտ Բլեյանի գործով հետաքրքրվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ մարդու իրավունքների հարցերով Հայաստանի վերաբերյալ զեկուցող Միշել Բինդելեջերը, որը հարցում է ուղղել իշխանություններին։ Ի դեպ, Հայաստան այցելած ֆրանսիացի փաստաբաններն էլ 25 էջանոց զեկույց են հրապարակել այս գործի վերաբերյալ՝ մտահոգիչ համարելով թե՛ նման անհիմն փաստարկների պարագայում խափանման միջոցն այսքան երկար չփոխելու, ե՛ւ երկու կանանց կալանքի տակ պահելու առնչությամբ։
ՎԱՏ ԼՈՒՐ
Մեկ շաբաթից ավելի է, ինչ Աշոտ Բլեյանի խուց են տեղափոխել եւս 8 հոգու։ Այսինքն, խցում հիմա 10 հոգի են։ Սա թերեւս կարելի է զուգադրել վերջերս Երեւանի դատախազության քննիչ Հովիկ Պետրոսյանի եւ ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանի «դրսից»՝ գործով վկաների վրա իրականացրած ճնշման հետ, որպես նաեւ «ներսից»՝ ամբաստանյալի նկատմամբ հոգեբանական ճնշում։