Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՉԱԼՈՒՐՋ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

Ապրիլ 15,2000 00:00
Veraqnnich

Վերաքննիչ դատարանում Ալեքսան Հարությունյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դռնփակ քննության շուրջ 3 ժամվա ընթացքում նիստերի դահլիճից դուրս, նախասրահում սպասել են ԱԺ պատգամավորներ, ԵԿՄ վարչության անդամներ Ռուբեն Գեւորգյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հրանտ Գրիգորյանը (պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի եղբոր որդին), Սասուն Միքայելյանը եւ Ղուկաս Ուլիխանյանը։ Չնայած տվյալ հարկաբաժին կողմնակի անձանց մուտքը սահմանափակ էր եւ խիստ հսկողության տակ։

ՆԱԽԱԳԱՀԸ ԼՂՀ-ՈՒՄ

Robert Qocharyan

Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում տեւական ժամանակ է անցկացրել պաշտպանության բանակի շտաբում։ Անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է հրամկազմը, քննարկված հարցերի մասին որեւէ մանրամասն հայտնի չէ։ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ ԼՂՀ անվտանգության խորհրդի անդամների հետ։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, այս հարցը պայմանավորված էր բանակում առկա որոշ հարցերի վերաբերյալ անմիջական պատկերացում կազմելու անհրաժեշտությամբ։ Չի բացառվում, որ ըստ այդմ կադրային փոփոխություններ լինեն։

ԴԱԳԱՂԸ՝ ՆԱԽՕՐՈՔ

Dagax

Ժողովրդի սոցիալական լարվածությունն այնքան է խորացել, որ մարդիկ նույնիսկ իրենց վերջին հանգրվանի տուփն են ուզում նախօրոք ունենալ։ Ի՞նչ իմանան՝ վաղն ինչ կլինի եւ ինչպես կթաղվեն։ Շրջաններից մեկից՝ մի 75-ամյա կին իր հիվանդ ամուսնու համար դագաղ է խնդրել ԱԺ պատգամավորներից մեկից։ Վերջինիս զարմանքին, թե՝ ախր, ամուսինդ դեռ ողջ է, կինը պատասխանել է. «Հիմա տուր, բա որ մեռնի, քեզ որտե՞ղ գտնեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930