«Առավոտի» ունեցած տեղեկություններով, Վանուշ Սիմոնյանը, որին փողոցային ընդհարման ընթացքում սպանել է ԱԺ թիկնազորի ղեկավար Արբակ Բաբասյանը՝ հետախուզման մեջ էր Հունաստանի կողմից, քանի որ Տոքսոտես քաղաքում դանակահարել էր մի հայ մարդու։ Վանուշ Սիմոնյանը Հունաստան էր մեկնել աշխատելու, բայց այնտեղ հիմնականում ռեկետով էր զբաղվել, իսկ այդ միջադեպից հետո դարձյալ ապաստան գտել Հայաստանում։
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ըստ «Առավոտին» հասած լուրերի, վերջերս մի նամակ է ուղղել արտգործնախարար Վարդան Օսկանյանին, մատնանշելով այն իրողությունը, թե հայաստանյան որոշ կազմակերպություններ դեսպանատունը շրջանցելով են հարաբերվում տեղի հասատատությունների հետ։
Կարդացեք նաև
ԵՐԿՐԱՊԱՀԸ ԴԺԳՈՀ Է
Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվածների թիվը դարձավ 16։ Հավանաբար, նախաքննությունն այլ ընթացք կստանա։ Այս ամսվա ընթացքում զինդատախազությունը եւս 15 կալանվածների կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ դիմելու է առաջին ատյանի դատարան։ Չի բացառվում, որ ոմանց կալանքի ժամկետն էլ չի երկարաձգվի։ Չի բացառվում նաեւ, որ ի վերջո մեկուսարանում մնան ոճրագործության անմիջական կատարողները եւ եւս մեկ-երկու հոգի։
Իսկ ի՞նչ են մտածում այս ամենի մասին կռված տղերքը. կարդացեք 2-րդ էջում։
ՊԱՐՏՔՆ ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱՆՆ Է
Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց ՀՀ մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը եւ հայտնեց, որ այս տարի նախագահի աշխատակազմը «Հայմամուլին» պարտք չունի։ Իսկ անցած տարվանից կուտակված 2,3 մլն դրամ պարտքը գոյացել է այն պատճառով, որ աշխատակազմը վճարման հանձնարարականներ ուղարկել էր, սակայն ֆինանսների նախարարությունը դրանք չէր վճարել՝ բյուջեում գումար չլինելու պատճառով։