Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԱՏ ՓՈՂ

Ապրիլ 14,2000 00:00
Tigran Sargsyan

Անցած տարվա սեպտեմբերին կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը դիմել էր Արաբկիրի ՆԳ բաժնին, հայտնելով, որ իր կնոջ տանը գողություն է կատարվել, անհետացել է ջեռուցման խողովակին զոդված փոքրիկ սեյֆը։ Երբ ոստիկանները հարցրել էին, թե ինչքան գումար կար սեյֆում, պրն Սարգսյանը պատասխանել էր. «Շատ»։ Ի վերջո արձանագրվել էր, որ գողացվել է 50 հազար դոլար։ Մինչ այժմ այս գործը բացահայտված չէ։

ՄԵԾ ՂԱՐԱԲԱՂՑԻՆ՝ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔՈՒՄ

Robert Qocharyan

Ի պաշտպանություն մեկ տարի ազատազրկման դատապարտված լրագրող Վահրամ Աղաջանյանի՝ Արցախի պետական եւ մասնավոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները երեկ հայտարարություն էին պատրաստել, սակայն հասցեատիրոջը՝ վարչապետ Անուշավան Դանիելյանին, այն չի տրվել, քանի որ ողջ Ղարաբաղը երեկ սպասում էր իր զավակի՝ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի այցին։ Ի դեպ, նախագահն այժմ Ղարաբաղում է։ Մեր ունեցած տվյալներով՝ նրան ընկերակցել են պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ փոխնախարար Մանվել Գրիգորյանը:

ՀՐԱՊԱՐԱԿԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄ

Stepan Demirchyan

Ապրիլի 15-ին Չարենցավանի հրապարակը կանվանակոչվի՝ «Կարեն Դեմիրճյան»։ Հրապարակի բացմանը հրավիրված է ՀԺԿ վարչության նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը։

ՆՈՐԱԹՈՒԽ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԸ

Vladimir Nazaryan

Իրավագետ Վլադիմիր Նազարյանը մոտ օրերս կհամալրի ՀԺԿ անդամների շարքերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930