Արամ Սարգսյանի մարտի 10-ի որոշմամբ ստեղծվել էր վարչապետին կից Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման համակարգման խորհուրդ։ «Խորհրդի որոշումները, ըստ անհրաժեշտության, կարող են ձեւակերպվել ՀՀ կառավարության կամ ՀՀ վարչապետի որոշումներով»,- նշված է Արամ Սարգսյանի թիվ 103 որոշման մեջ։ Եվ, չնայած բյուջեում նման ծախսեր նախատեսված չեն, խորհրդի քարտուղարության աշխատողների թվի, պաշտոնային դրույքաչափերի եւ աշխատանքային պատշաճ պայմանների միջոցներ են որոնվում։
Մանրամասները՝ 2-րդ էջում։
ՀԵՏՈ ԷԼ ՄԱՄՈՒԼԻ ԲԱՐԵԿԱՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ
Կարդացեք նաև
«Առավոտին» հայտնի դարձավ, որ նախագահի աշխատակազմը «Հայմամուլին» թերթերի մատակարարման դիմաց պարտք է 3,7 մլն, Ազգային ժողովը՝ 2,8 մլն, իսկ կառավարությունը՝ 1,5 մլն դրամ։ Եթե պետական հիմնարկները պարտաճանաչ լինեին այս գումարները վճարելու հարցում, «Հայմամուլի» եւ թերթերի փոխադարձ պարտքերի խնդիրն ավելի հեշտ կկարգավորվեր։
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ
Անցած տարվա նոյեմբերին Լոս Անջելեսում տեղի ունեցած հեռուստամարաթոնի արդյունքում հավաքված 5 միլիոն ԱՄՆ դոլարը պետք է տրամադրվի Ղարաբաղի «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցմանը։ Այս կապակցությամբ մեր թղթակիցն այլ առաջարկ ունի։ Ավելի մանրամասն կարդացեք 2-րդ էջում։
ԶՈՆԴԱԺ
Երեկ ամբողջ օրը համառ ասեկոսեներ էին տարածվում, թե Սամվել Բաբայանն ինքնասպան է եղել՝ կախվել է։ Բարեբախտաբար պարզվեց, որ չար լեզուներն այս անգամ սխալվում են։