Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ԵՂԵԼ

Ապրիլ 13,2000 00:00
zerbakalvel

1999 թ. հոկտեմբերի 27-ի գործով նոյեմբերի 5-ին կասկածյալի կարգավիճակով ձերբակալվել էր Միսակ Մկրտչյանը (մասնագիտությամբ՝ դիզայներ)։ 2000 թվի ապրիլի 10-ին Մ. Մկրտչյանն առողջական վատ վիճակի պատճառով, սակայն ապօրինի զենք-զինամթերք ունենալու մեղադրանքով, ազատ է արձակվել՝ չբացակայելու մասին ստորագրությամբ։ Նշենք, որ դեպքից հետո Մ. Մկրտչյանի տանը կատարված խուզարկության ժամանակ զենք չի հայտնաբերվել, այլ տան տնտեսական պահարանում եղել է (թաքցրած չէր) որսորդական- սպորտային տիպի փամփուշտների (տոզի) 2 փակ տուփ. յուրաքանչյուր տուփի մեջ՝ հակառակ շարվածքով 50-ական փամփուշտներ։ Այդ փամփուշտները Մ. Մկրտչյանի տանը եղել են դեռ ղարաբաղյան շարժման տարիներից եւ, կարծես թե, դրանք լուրջ զինամթերք չեն համարվում։ Ի դեպ, որքան հայտնի է, Մ. Մկրտչյանն այդ տարիներին որոշ օգնություն է ցուցաբերել պատերազմի մասնակիցներին, անգամ մթին տեսնող հատուկ հեռադիտակ էր ուղարկել դաշտ, որի համար շնորհակալական գրություն էր ստացել։

Ի դեպ, երեկ դիմեցինք Մ. Մկրտչյանին՝ որոշ հարցերի պատասխաններ ստանալու համար, սակայն Մ. Մկրտչյանը հրաժարվեց խոսել՝ առողջական վատ վիճակի բացատրությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930