Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌՈՂՋ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 13,2000 00:00
Lxh Dataxazutyun

ԼՂՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Աշոտ Սարգսյանը երեկ «Առավոտի» թղթակցին հայտնել է, որ մտադիր են դիմել ԼՂՀ գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին՝ ստեղծելու պատգամավորական խումբ՝ մարտի 22-ի գործով ձերբակալվածների մեկուսարաններ այցելելու համար։

ԼՈՏՈՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

zang

Երեկ խմբագրություն զանգահարեց կենսաթոշակառու Էռնեստ Ոսկանյանը եւ խիստ վրդովված հայտնեց. «Ոսկե դար» կոչվող լոտոյի տոմս եմ գնել, 300 դրամ եմ վճարել, հիմա էլ մեկ ժամ է ընտանիքիս հետ նստել ենք հեռուստացույցի առաջ, «Պրոմեթեւս» հեռուստաալիքն ենք դիտում եւ սպասում ենք, թե ե՞րբ ենք լոտո խաղալու։ Խաղը պետք է սկսվեր ժամը 17.00-ին։ Հերիք չէ՝ չսկսվեց, հայտարարություն էլ չարեցին՝ կլինի՞, թե՞ ոչ»։ Ի՞նչ ասենք քաղաքացի կենսաթոշակառուին՝ մի՛ խաղացեք որեւէ լոտո, բոյկոտե՛ք։ Կամ էլ հետեւեք Արշակ Սադոյանի խորհրդին. այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծեք, որ լոտոները գովազդող «դերասանների երեսին հարեւանները թքեն»։

ՄԵԿ՝ «ՁԵՌՔԴ ԵՏ ՏԱՐ ՑԱՎԻՍ ՎՐԱՅԻՑ», ՄԵԿ ԷԼ՝ «ՁԵՌՔ ՄԻ՛ ՏՈՒՐ»

Arcax

Արցախում այս օրերին Կարմիր խաչը բաժանում է պլակատներ՝ «Ձեռք մի տուր» մակագրությամբ։ Որպեսզի պարզ լինի, թե ինչին պետք չէ ձեռք տալ, պլակատի ներքեւում նկարված են պայթուցիկ նյութեր եւ նշված է՝ «Այս իրերը պայթուցիկ են»։ Բարեբախտաբար, այդ իրերի մեջ չգտանք «10-րդ նահանգ» օրաթերթը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930