Լրահոս
Օրվա լրահոսը

10 ՕՐ ԱՌԱՆՑ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

Ապրիլ 12,2000 00:00
Aram manukyan

«ՀՀՇ-ն քաղաքական կոնկրետ ակցիա չի անի այնքան ժամանակ, մինչեւ չճշտի իր լիդերի տեղը, վիճակը»,- երեկ ՀՀՇ վարչության նիստից հետո ասաց վարչության անդամ Արամ Մանուկյանը։ Ըստ նրա՝ այսօրվա վիճակով ՀՀՇ-ի որեւէ անդամ տեղեկություն չունի, թե որտեղ է գտնվում Սիրադեղյանը։ Ճշտել՝ որտեղ է իրենց լիդերը, ՀՀՇ-ն չի կարող, որովհետեւ գումար չունի, ասենք, մասնավոր դետեկտիվ վարձելու։ Կուսակցությունը ոչ միայն այդքան հարուստ չէ, այլեւ աղքատ է։ «Իշխանության կամ որոշ անձանց կողմից լսում եմ ոչ նորմալ հայտարարություններ, որ ՀՀՇ անդամները նրա գլուխը կերան (պրն Մանուկյանի ասածը վերաբերում էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանին)»։

Առաջիկա մի քանի օրերին ՀՀՇ-ն պատրաստվում է հանրությանը ներկայացնել բոլոր այն իրավախախտումները, որոնք տեղի են ունեցել Վանո Սիրադեղյանի գործի դատաքննության ընթացքում։ Կուսակցությունն առայժմ Սիրադեղյանին փոխարինելու խնդիր չունի, քանի որ վարչությունն ունի 2 փոխնախագահ, քվորումը ապահովված է, եւ կազմակերպական առումով վարչությունը պրոբլեմ չունի։

«Արմատ» հասարակական կազմակերպության եւ ՀՀՇ-ի միջեւ քաղաքական տարաձայնություն չկա. ՀՀՇ-ի վարչության նիստերին մասնակցում են նաեւ «Արմատի» անդամները։ Ինչ վերաբերում է Բաբկեն Արարքցյանին, «միգուցե Արարքցյանի մոտ դեռ անձնական բարդույթ կա, որ ինքը ֆիզիկապես մասնակցի վարչության նիստին, սակայն հանդիպումներ, կոնսուլտացիաներ լինում են»։ Ըստ պրն Մանուկյանի՝ Հայաստանի բոլոր աջ ուժերը կհամախմբվեն։ ՀՀՇ-ն պատրաստվում է դիմել մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություններին։

Սեփ. լր.

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՄՏՆՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆՆԵՐԻ ՓՈՒԼ

Vahram Aghajanyan

Ապրիլի 12-ին, ժամը 10-ին, Ստեփանակերտի քաղաքային դատարանը կքննի հայտնի լրագրող Վահրամ Աղաջանյանի դեմ հարուցված քրեական գործը։ Վ. Աղաջանյանը, ինչպես հայտնի է, մարտի 28-ին 10 օրով նախնական կալանքի էր ենթարկվել, սակայն ժամկետը լրանալուց հետո էլ նրան ազատ չեն արձակել, ուստի նրան դատարան են բերելու ուղիղ մեկուսարանից։ Ստեփանակերտի քաղաքային դատարանը դատական նիստի մասին ժամանակին չի տեղեկացրել ո՛չ լրագրողի ընտանիքին, ո՛չ էլ նրա գործընկերներին։ Առայժմ լուծված չէ նաեւ փաստաբանի հարցը։

Հաշվի առնելով այս ամենը, կարեւոր ենք համարում հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին։ Մեր գործընկերոջ համար այս ծանր պահին թախանձագին խնդրում ենք՝ անտարբեր չմնալ այս իրավիճակում եւ ձեզնից կախված ամեն ինչ անել Վ. Աղաջանյանի շահերը պաշտպանելու համար։

«10-ՐԴ ՆԱՀԱՆԳ»

Այսօրվանից «Առավոտի» թղթակից Ռուզան Մինասյանը գտնվում է Արցախում եւ կլուսաբանի դատաքննությունների ընթացքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930