Աշոտ Բլեյանի գործի 19 հատորներից միայն մի հատորը նրա խափանման միջոցը փոխելու հարցով զանազան անձանց եւ կազմակերպությունների դիմում-միջնորդություններն են։ Եվս մի հատոր 11 ամսում իր՝ Աշոտ Բլեյանի հայտարարությունները, դիմումներն ու միջնորդություններն են։ Գործին պատկառազդու եւ ստվարածավալ տեսք տալու համար կցվել են անգամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակիցների անաշխատունակության թերթիկները։ Այս ամենը եւս մի ապացույց է, որ սա ուղղակի «փչած» գործ է։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ուղղակի երբեմն զմայլվում ես, թե մեր իրավաբաններն ինչպես են նույն համոզվածությամբ փաստարկում եւ օրենսդրությամբ հիմնավորում տրամագծորեն հակառակ տեսակետները։ Ամենաթարմ օրինակը, տակավին վերջերս ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանը հրապարակավ պնդում էր. «Որտե՞ղ է գրված, որ դատախազը դատավորի համաձայնությամբ պետք է դիմի կալանքի թույլտվություն ստանալու համար»։ Օրենսդրորեն որեւէ կերպ չհիմնավորված այս քայլն իրականացվելուց հետո, պրն Նազարյանը նախանձելի սկզբունքայնությամբ միայն հիացական գնահատականներ սկսեց շռայլել օրենսդիր մարմնի կողմից օրենքի ոտնահարման առնչությամբ։