Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀ՝ ԵՐԿՈՒ

Ապրիլ 11,2000 00:00
Robert Qocharyan

Այս օրերին լրացավ Ռոբերտ Քոչարյանի նախագահ օծվելու երկու տարին։ Մի խումբ քաղաքական գործիչների խնդրեցինք գնահատական նշանակել նախագահ Քոչարյանի երկու տարվա աշխատանքին։ Մեր զրուցակիցները միահամուռ նախագահի աշխատանքը գնահատեցին անբավարար, թեպետ նրանցից մի քանիսը չէին մոռանում իրենց թվանշանը դնելուց առաջ ընդգծել, որ երկրի վիճակն է անբավարար։

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱՅՈՎ

zang

Խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի եւ պատմեց, որ Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը լայն քարոզչություն է ծավալել թիվ 8 ընտրատարածքում՝ պատգամավորության թեկնածու Արամայիս Ալոյանի օգտին։ Զանգահարողը, որը խուսափեց իր անունը նշել, ասաց նաեւ, որ իր տվյալներով քաղաքապետ Ա. Բազեյանը խիստ զայրացել է այս փաստով, քանի որ մինչ այդ զգուշացրել էր իր ենթականերին՝ չզբաղվել նման գործունեությամբ։

ՀԱՅԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎՐՈՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ

evropayi xorhurd

Այսօր, ապրիլի 11-ին Ստրասբուրգում՝ Եվրոպառլամենտի հսկայական շենքում, որը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի շենքից բաժանվում է ընդամենը Լիլ գետով, կբացվի հայկական նկարների ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ինչպես հայոց վաղնջական ժամանակներն ու միջնադարը՝ այնպես էլ վերջին ժամանակներում Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունները նկարագրող պատկերներ։

Ցուցահանդեսը կբացի Եվրոպառլամենտի նախագահ Ն. Ֆոնտենը։ Հայաստանից ներկա կլինի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930